Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սպառողական շուկան փոքրանում է

Սպառողական շուկան փոքրանում է
01.04.2014 | 12:41

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը սպառողական շուկայում մարտին փետրվարի համեմատ արձանագրել է գնանկում՝ 0.4%-ով: Պարենային ապրանքների գները նվազել են 0.8%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2014թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.6%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014 թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 2.1-0.1%-ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով:
Պարենային ապրանքների գնանկումը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, կենդանական և բուսական յուղերի, ձկնամթերքի` 6.2-1.0% գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 7-ում գրանցվել է 6.2-0.1% գնանկում, իսկ 6-ում` 0.1-1.4% գնաճ:
2014թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է սմբուկի` 5.2%, գազարի` 3%, լոլիկի` 2.1%, կանաչ պղպեղի` 0.9%, գլուխ սոխի` 0.6% գնանկում: Դրան զուգընթաց վարունգի գինն աճել է 0.7%-ով, սնկինը` 1.6%-ով, սխտորինը` 3.7%-ով, կաղամբինը` 9.4%-ով, բողկինը` 12.8%-ով:
Մրգի ապրանքախմբում 2014թ. մարտին 2013թ. մարտի համեմատ գրանցվել է 8.4% գնանկում, իսկ 2014թ. փետրվարի համեմատ` 1.4% գնաճ: 2014թ. մարտին փետրվարի համեմատ խնձորի գինն աճել է 2.6%-ով, տանձինը` 4.4%-ով, ադամաթզինը` 6.4%-ով, նռանը` 10.6%-ով, արքայախնձորինը` 16.3%-ով, մանդարինինը` 24.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է խաղողի` 19.5%, կիտրոնի` 2.3%, ընկույզի միջուկի` 2.3%, նարնջի` 1.6%, չամիչի` 0.7% գնանկում:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ